Իմ նպատակն է վարչապետի իմ գործունեությունն ավարտել այն պայմաններում, երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրված և վավերացված է. Փաշինյան

Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրություններին չի հասնի, այլ կձևակերպվի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Փաշինյան

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

«Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից հեռարձակվող «Առաջին ալիքը» հասանելի կդառնա ՀՀ ամբողջ տարածքում. նախագիծ

«Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից հեռարձակվող «Առաջին ալիքը» հասանելի կդառնա ՀՀ ամբողջ տարածքում. նախագիծ

Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել՝ մայրաքաղաքային սփռում ունեցող «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից հեռարձակվող «Առաջին ալիքը» հասանելի դարձնելու ՀՀ ամբողջ տարածքում: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ մարտի 19-ի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Ըստ պատգամավորի՝ նախագծով առաջարկվում է Հանրային հեռարձակողին հնարավորություն տալ առանց լիցենզիայի և մրցույթի հանրային մուլտիպլեքսում ունենալ ևս մեկ համապետական ծածկույթով սլոթ, հեռուստաընկերություն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հանրային հեռուստաընկերության» բյուջեն գոյանում է ամբողջ հանրապետության քաղաքացիների վճարած հարկերով, և առնվազն վերջին 4 տարվա միջազգային հարցումները ցույց են տալիս, որ հեռուստաընկերությունը հանրության շրջանում դիտարկվում է որպես ամենադիտվող, ամենաօբյեկտիվ, և լրատվական հաղորդումները նույնպես 10 լավագույն հաղորդումների շարքում միշտ առաջատար եռյակում են լինում, մենք կարծում ենք, որ այս պահին անհրաժեշտություն կա Հանրային հեռարձակողը դարձնել համապետական սփռում ունեցող:

Նախաձեռնության ընդունման դեպքում «Կապույտ Հ1» ասվածի հետ զուգահեռ կլինի մեկ այլ հանրային հեռուստաընկերություն, որն ամբողջ հանրապետության տարածքով կհեռարձակվի՝ առանց մրցույթի և առանց լիցենզավորման»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Ի՞նչն է պատճառը, որ կապուղին մրցույթով չի տրամադրվում՝ հետաքրքրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Սիսակ Գաբրիելյանը պարզաբանեց՝ երկու կապուղի է տրված հանրային հեռարձակողին, որից մեկը զբաղեցնում է Հայ Առաքելական եկեղեցին:

«Կարելի էր այդ կապուղին վերցնել և օգտագործել, բայց ավելի նպատակահարմար գտանք, որ հաշվի առնելով, որ տարիներ ի վեր ավանդույթի ուժով եկել է, և օգտագործել են կապուղին, պարզապես նոր սլոթ տրվի Հանրային հեռարձակողին:

Ասեմ ավելին. որպեսզի մյուս հեռուստաընկերությունների իրավունքները չխախտենք, այն սլոթը, որը հիմա զբաղեցնում է Հանրային հեռարձակողը երևանյան ծածկույթով, դուրս կգա և կդառնա հանրապետական սփռում ունեցող, որպեսզի մյուս հեռուստաընկերությունները չտուժեն, և մրցույթով դիմեն»,- ասաց նա:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում