Բաքվում Կոբախիձեին ընդունել է Ալիևը

Բաքվում Կոբախիձեին ընդունել է Ալիևը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա տեղեկացրել է, որ Վրաստանը և Ադրբեջանը մտադիր են զարգացնել հարաբերությունները տնտեսության, տրանսպորտի, ներդրումների, էներգետիկայի և այլ ոլորտներում:

Ալիևը համոզմունք է հայտնել, որ Թբիլիսին և Բաքուն միշտ կողք կողքի կանգնած կլինեն: «Մեր միջպետական հարաբերություններն ամուր հիմք ունեն»,- հավելել է Ալիևը: Նրա խոսքով՝ երկու երկրները մշտապես աջակցություն են հայտնել միմյանց ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը:

Վրաստանի վարչապետն էլ հայտարարել է՝ վրացական կողմն արել է հնարավորը՝ նպաստելու Հարավային Կովկասում խաղաղությանը: Կոբախիձեն հույս է հայտնել, որ Վրաստանը և Ադրբեջանը կընդլայնեն գործակցությունը, կշարունակեն երկխոսությունը քաղաքական և այլ ոլորտներում: Նա տեղեկացրել է, որ երկու երկրները մի շարք նոր նախաձեռնություններ են մշակում:

Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Կոբախիձեն կժամանի Հայաստան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում