ԿԿարմեն Ղուկասյան

Շիրակի մարզում Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրափոսի մեջ. տուժածները հոսպիտալացվել են

Շիրակի մարզում Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրափոսի մեջ. տուժածները հոսպիտալացվել են

Մարտի 16-ին՝ ժամը 10։52-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Սառնաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Փ․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրափոսի մեջ։
 

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 1993 թ.) և Ա․ Փ․-ն (ծնված 2020 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Փրկարարները հոսանքազրկել, ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում