ԳԳոհար Սարգսյան

Մարտի 1-8-ը կենցաղային տեխնիկայի առևտրով զբաղվող 5 խոշոր հարկատուների ֆիսկալ հասույթը կազմել է 1 մլրդ 108 մլն դրամ. ՊԵԿ

Մարտի 1-8-ը կենցաղային տեխնիկայի առևտրով զբաղվող 5 խոշոր հարկատուների ֆիսկալ հասույթը կազմել է 1 մլրդ 108 մլն դրամ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող հարկ վճարողների և ծաղիկների, կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի ոլորտներում գործող հարկ վճարողների մոտ ֆիսկալ հասույթների 2024 թվականի մարտի 1-8-ն ընկած ժամանակահատվածի համեմատականները՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համար։

Կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող առաջին խոշոր 5 հարկ վճարողների մոտ 2024 թվականի մարտի 1-ից 8-ը ֆիսկալ հասույթը կազմել է շուրջ 1 մլրդ 108 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 232 մլն դրամով կամ 26․4%-ով։

Ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում գործող հարկ վճարողների մոտ ֆիսկալ հասույթը 2024 թվականի մարտի 8-ին կազմել է շուրջ 215 մլն դրամ, ինչը 2023 թվականի նույն օրվա համեմատ աճել է  50%-ով։

Կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի ոլորտում գործող հարկ վճարողների մոտ ֆիսկալ հասույթը 2024 թվականի մարտի 8-ին կազմել է շուրջ 135 մլն դրամ, ինչը 2023 թվականի նույն օրվա համեմատ աճել է 16 %-ով։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում