ԳԳոհար Սարգսյան

Կարող էինք նվաճել առնվազն 3 օլիմիպիական ուղեգիր. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դժգոհ է Իտալիայում կայացած ՕԽ վարկանիշային մրցաշարի մրցավարներից

Կարող էինք նվաճել առնվազն 3 օլիմիպիական ուղեգիր. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դժգոհ է Իտալիայում կայացած ՕԽ վարկանիշային մրցաշարի մրցավարներից

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Իտալիայում կայացած օլիմիպիական վարկանիշային մրցաշարի արդյունքներից դժգոհ է և պատրաստվում է դիմել միջազգային հարթակներին:

«Սպորտում հաղթողին չեն դատում, բայց այն մարդիկ ու սպորտային կազմակերպությունները, որոնք անընդհատ խոսում են արդարության մասին, իրենք են խախտում արդարությունն ու անցնում բոլոր սահմանները` միաժամանակ զրոյացնելով բազմաթիվ մարզիկների ու մարզիչների տարիների աշխատանքն ու թափած քրտինքը։ Իտալիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարը մի մեծ ցիրկ էր հիշեցնում, որտեղ չակերտավոր արդար մրցավարները աչքի ընկան աճպարարական բարձր վարպետությամբ։ Վարկանիշային այս մրցաշարին մեր մարզիկները շատ լավ էին պատրաստվել ու մենք կարող էինք նվաճել առնվազն 3 ուղեգիր, բայց «արդար» մրցավարները իրենց սև գործը արեցին։ Ռաֆայել Հովհաննիսյանի, Նարեկ Մանասյանի ու Գուրգեն Մադոյանի մասնակցությամբ սկզբունքային մենամարտերում մրցավարները անհասկանալի ու անարդար ձևով առաջին իսկ ռաունդից առավելությունը տալիս էին մրցակցին` երաշխավորելով իրենց սև գործը։ Ես որպես բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ և EUBC տնօրենների խորհրդի անդամ դիմելու եմ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի բացատրություն տան մրցավարական նման անարդար գործողությունների համար, նաև պետք է քննության առնվեն այդ մենամարտերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում