ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ փորձում է սադրանքների և ապատեղեկատվության միջոցով անջատողական գործընթացներ հրահրել Հյուսիսային Կովկասում՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
«ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները շարունակում են միջամտել մեր ներքին գործերին՝ մեզ ներսից թուլացնելու, իրավիճակն ապակայունացնելու նպատակով, ավելացնում են ջանքերը Հյուսիսային Կովկասում անջատողական գործընթացներ հրահրելու համար, գործի են դնում Արևմուտքին ենթակա հասարակական կազմակերպությունները, ակտիվորեն կիրառում են սադրանքներ, ապատեղեկատվություն, տեղեկատվական - հոգեբանական բացասական ազդեցության տեխնոլոգիաներ»,- ասել է Պատրուշևը Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի տարածաշրջաններում անվտանգության հարցերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
Նա նշել է որ տարբեր կազմակերպություններ Դաշնության սուբյեկտներում հրահրում են դժգոհության աճ՝ պետական մարմինների նկատմամբ քաղաքացիների վստահությունը խաթարելու համար:










