ՄՄարո Թարվերդյան

Էկոնոմիկայի փոխնախարարը իրանցի գործարարների հետ քննարկել է համագործակցության առավել կարևոր ոլորտները

Էկոնոմիկայի փոխնախարարը իրանցի գործարարների հետ քննարկել է համագործակցության առավել կարևոր ոլորտները

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մարտի 6-ին հանդիպել է ԻԻՀ առևտրատնտեսական ոլորտի 16 մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության մի շարք պաշտոնյաներ։

 

Քննարկվել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, գյուղատնտեսության, անասնաբուծության, սպանդանոցային ենթամթերքների վերամշակման, անասնակերի արտադրության, արդյունաբերություն, սարքաշինության, ճանապարհաշինության և այլ ոլորտներում։

 

Առանձին անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2023-ի դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների ստորագրած լայնածավալ ազատ առևտրի համաձայնագրով ընձեռվող հնարավորություններին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում