ԳԳոհար Սարգսյան

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ «Կանաչ Հայաստան» հարթակի հանդիպմանը քննարկվել են ջրային ոլորտի հիմնախնդիրները

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ «Կանաչ Հայաստան» հարթակի հանդիպմանը քննարկվել են ջրային ոլորտի հիմնախնդիրները

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 4-րդ հանդիպումը՝ նվիրված ջրային ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկմանը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև մասնավոր հատվածի, գիտական հաստատությունների և զարգացման կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետն անդրադրաձել է կանաչ և դիմակայուն ապագա կառուցելու տեսանկյունից ջրային ռեսուրսների կայուն կառավարման առանցքային նշանակությանը՝ հատկապես ընդգծելով դրա կարևորությունը կլիմայական փոփոխությունների և դրա արդյունքում ի հայտ եկող նոր խոցելիությունների համատեքստում։ Միևնույն ժամանակ, առկա խնդիրների արդյունավետ հասցեագրման տեսանկյունից փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ջրային ռեսուրսների կառավարման գործող քաղաքականության շրջանակի վերանայման անհրաժեշտությունը, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների և մոտեցումների որդեգրմամբ:

Քննարկման ընթացքում կարևորվել է միասնական ջրային ռազմավարության կառուցվածքի և շրջանակի վերաբերյալ հայեցակարգային քննարկումներում միջազգային գործընկերների և այլ շահակիրների ակտիվ ներգրավվածությունը՝ գործընկեր կառույցների ֆինանսական, տեխնիկական և գիտելիքային աջակցությունը ջրային համակարգի զարգացմանը ծառայեցնելու նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում