ԱԱսպրամ Սարատիկյան

ՍԱՏՄ-ն «Ռոսսելխոզնադզորից» գրություն է ստացել իշխանի ձկնկիթի մեջ ԱՑԽՄ-ի հայտնաբերման մասին

ՍԱՏՄ-ն «Ռոսսելխոզնադզորից» գրություն է ստացել իշխանի ձկնկիթի մեջ ԱՑԽՄ-ի հայտնաբերման մասին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր») ստացել է գրություն այն մասին, որ Հայաստանից ներմուծված «Մաքս ֆիշ» ՍՊԸ ընկերության կողմից արտադրված իշխանի ձկնկիթի մեջ լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել է ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ):

 
Նկատի ունենալով արձանագրված արդյունքը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող` հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ՀՀ ռեեստրում «Մաքս ֆիշ» ՍՊԸ կազմակերպության կարգավիճակը «ուժեղացված լաբորատոր հսկողությունից» փոխվել է որպես «ժամանակավորապես սահմանափակված»։
 
Սահմանափակման մասին «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ն տեղեկացվել է: ՌԴ լիազոր մարմինը խնդրել է պարզել խախտման հանգամանքները:

 

«Տեսչական մարմինը կձեռնարկի պետական վերահսկողության միջոցառումներ «Մաքս ֆիշ» ՍՊԸ-ում, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունում:
 
Վերջին անգամ «Մաքս ֆիշ» ընկերությունում ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել 2023 թ., խախտումներ չեն հայտնաբերվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում