ԳԳոհար Սարգսյան

Փոխվարչապետը Ադրիեն Կիրալիին է ներկայացրել բռնի տեղահանվածների բնակապահովության ուղղությամբ նախատեսվող աշխատանքները

Փոխվարչապետը Ադրիեն Կիրալիին է ներկայացրել բռնի տեղահանվածների բնակապահովության ուղղությամբ նախատեսվող աշխատանքները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրիեն Կիրալիին Հայաստան կատարած այցի համար և հակիրճ ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրման, այդ թվում՝ կեցության աջակցության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը:

Մանրամասն անդրադարձ է կատարվել բռնի տեղահանվածների բնակարանային ապահովության ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին: Բռնի տեղահանված անձանց համար կայուն կենսապայմանների ապահովման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են զբաղվածության հնարավորությունների և դիմակայունության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շարունակականությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում