ՔՔրիստինե Ոսկանյան

ԲՏԱ նախարարն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են նոր ծրագրեր նախաձեռնելու հեռանկարները

ԲՏԱ նախարարն ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչները քննարկել են նոր ծրագրեր նախաձեռնելու հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը  ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» (ԱԽՈԵ) ծրագրի ամփոփման և նոր ծրագրեր նախաձեռնելու հեռանկարները:

Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել ԲՏԱ նախարարության և Համաշխարհային բանկի միջև ձևավորված գործընկերությունը, ներկայացրել նախարարության գործունեության առաջնահերթ ուղղությունները:

Մխիթար Հայրապետյանը խոսել է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացմանն ուղղված նոր օրենսդրական փաթեթի մշակման մասին, ներկայացրել մանրամասներ ՏՏ համայնքի հետ անցկացվող քննարկումների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման գործընթացի վերաբերյալ:

Կարոլին Գեգինատը շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, խոսել ԱԽՈԵ-ի կատարման ընթացքի և ՀՀ Կառավարության գործընկերների հետ ձևավորված արդյունավետ համագործակցության մասին:

Կարոլին Գեգինատը նաև իր տեսակետն է հայտնել Հայաստանում ՏՀՏ ոլորտի տպավորիչ զարգացման և աշխատաշուկայի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ:

Անդրադարձ է եղել նաև Հայաստանում թվայնացման գործընթացին և նախարարության առաջատար դերակատարմանը, արհեստական բանականության գործիքների կիրառմանը, ստարտափ էկոհամակարգին, կրթական ծրագրերին: Նշված համատեքստում նախարարն ընդգծել է, որ հետազոտությունը և զարգացումը (R&D) նախարարության առաջնահերթ ուղղություններից է:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում