ԿԿարմեն Ղուկասյան

Սյունիքի մարզում փրկարարները քարշակել են 14 բեռնատար և 7 մարդատար ավտոմեքենաներ

Սյունիքի մարզում փրկարարները քարշակել են 14 բեռնատար և 7 մարդատար ավտոմեքենաներ

Փետրվարի 25-ին՝ ժամը 20։57-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 29-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով առկա են խցանումներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 21:55-ից փետրվարի 26-ը 00։30-ը փրկարարները քարշակման միջոցով օգնություն են ցուցաբերել 14 բեռնատար և 7 մարդատար ավտոմեքենաների, որոնք շարունակել են ընթացքը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում