ՎՎարդուհի Հարությունյան

Պուտինն ու Տոկաևը պայմանավորվել են շարունակել տնտեսական, էներգետիկ, ներդրումային ոլորտներում գործակցությունը

Պուտինն ու Տոկաևը պայմանավորվել են շարունակել տնտեսական, էներգետիկ, ներդրումային ոլորտներում գործակցությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Կազանում «Ապագայի խաղեր» միջազգային մրցաշարի շրջանակում ընդունել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:

Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները պայմանավորվել են շարունակել տնտեսական, էներգետիկ, ներդրումային և այլ ոլորտներում գործակցությունը: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղազախստանում ջերմաէլեկտրակայանների կառուցման վերաբերյալ։ Օրակարգում է Ղազախստանի տարածքով Չինաստան գազատարի կառուցումը»,- մանրամասնել է Ղազախստանի նախագահը։

Տոկաևն ընդգծել է՝ Ռուսաստանում նախատեսված նախագահի ընտրության արդյունքների հետ կապված կասկածներ չկան, քանի որ, նրա ձևակերպմամբ, Պուտինի օրոք Ռուսաստանը տպավորիչ հաջողությունների է հասնում։

«Ձեր հայտարարություններով ու գործողություններով համաշխարհային օրակարգ եք ձևավորում»,- Տոկաևը դիմել է Կրեմլի ղեկավարին։

Պուտինն ընդունել է նաև Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Սերբիայի Հանրապետության ղեկավարներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում