ԼԼուսինե Մուրադյան

Զեյնալլիի նկատմամբ Հայաստանի պահանջով միջազգային հետախուզում է հայտարարված՝ սպանության մեղադրանքով. ՀՀ ՆԳՆ

Զեյնալլիի նկատմամբ Հայաստանի պահանջով միջազգային հետախուզում է հայտարարված՝ սպանության մեղադրանքով. ՀՀ ՆԳՆ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլիին: Հայաստանի Ներքին գործերի նախարարությունից «Լուրերին» փոխանցել են, որ Զեյնալլիի նկատմամբ Հայաստանի պահանջով՝ միջազգային հետախուզում է հայտարարված՝ սպանության մեղադրանքով:

Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն հայտնել են, որ նրան մեղադրում են սպանության սպառնալիքի, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ ունեցվածքը ոչնչացնելու, սեռական բնույթի գործողությունների դրդելու համար:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զեյնալլին 44-օրյա պատերազմի ընթացքում ԼՂ տարածքում իրականացրել է պատերազմական հանցագործություններ, ինչպես նաև ներգրավված է եղել 2020թ. հուլիսին ՌԴ տարածքում հայերի դեմ ադրբեջանցիների հարձակումների կազմակերպման և համակարգման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում