ՔՔրիստինա Մկրտչյան

«Ապագայի խաղեր» մրցաշարում Հայաստանը մասնակիցներ կունենա MMA-ի և ֆուտբոլի մրցումներում

«Ապագայի խաղեր» մրցաշարում Հայաստանը մասնակիցներ կունենա MMA-ի և ֆուտբոլի մրցումներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում, որտեղ առաջին անգամ անցկացվելու է վիրտուալ իրականության տարրերով և առցանց քվեստներով «Ապագայի խաղեր» մրցաշարը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ մրցաշարի մեկնարկից առաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Պովոլժիեի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական ակադեմիայի ֆիջիթալ սպորտի նորաբաց կենտրոն, ծանոթացել ենթակառուցվածքներին, ինչպես նաև հետևել «Ֆիջիթալ-հոկեյի» մրցմանը:

Այցի շրջանակում Կարեն Գիլոյանը հանդիպում է ունեցել նաև Թաթարստանի սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովի հետ, քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարներն ու առաջին անգամ անցկացվող մրցաշարի մանրամասները:

«Ապագայի խաղեր» մրցաշարում Հայաստանը մասնակիցներ կունենա MMA-ի և ֆուտբոլի մրցումներում: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հանդես կգա «Դիջիթալ-ֆուտբոլ», իսկ խառը մենամարտերի ներկայացուցիչը՝ «Ֆիջիթալ-մարտարվեստ» մրցաձևում:

Ֆիջիթալ սպորտը ձգտում է պահպանել իրական սպորտային խաղերի արդիականությունը՝ համատեղելով վիրտուալն ու իրականը: Մրցաշարն անցկացվելու է նախ առցանց, ապա՝ իրական դաշտում։

«Ապագայի խաղերը» լայնածավալ մրցաշար է, որը կունենա միջազգային մրցույթի կարգավիճակ։ Այն կանցկացվի 2024 թվականի փետրվարի 23-ից մարտի 3-ը և կներկայացնի 21 հիբրիդային դիսցիպլիններ։ «Ապագայի խաղերին» կմասնակցի 2000 մարզիկ՝ ավելի քան 100 երկրից։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում