ՄՄարիամ Մխիթարյան

Հունգարիայի կառավարությունը չի ընդունել ամերիկացի սենատորներին

Հունգարիայի կառավարությունը չի ընդունել ամերիկացի սենատորներին

Ամերիկացի սենատորների պատվիրակությունն այցելել է Բուդապեշտ՝ պարզելու, թե ինչու Բուդապեշտը դեռևս չի հաստատել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու դիմումը։ Հունգարիան ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որը չի վավերացրել այդ հայցը, գրում է Euronews-ը:

Սենատորներ Ջին Շահինը՝ Դեմոկրատական կուսակցությունից և Թոմ Թիլլիսը՝ Հանրապետականից, խնդրել են պաշտոնական հանդիպում կազմակերպել կառավարության և իշխող «Ֆիդես» կուսակցության անդամների հետ, սակայն ապարդյուն: Վիկտոր Օրբանի նախարարներից ոչ մեկը չի ընդունել ամերիկյան պատվիրակությանը։

Օրենսդիրները հայտարարել են, որ ԱՄՆ Կոնգրես կներկայացնեն երկկուսակցական բանաձև՝ դատապարտելով Հունգարիայի իշխանություններին հարցի լուծումը ձգձգելու և, ընդհանրապես, այդ երկրի՝ «ժողովրդավարությունից հետ կանգնելու» համար։

Վիկտոր Օրբանը, որը ղեկավարում է Հունգարիան 2010 թվականից, ասել է, որ աջակցում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալուն, սակայն իր կուսակցության օրենսդիրներն այլ դիրքորոշում ունեն, նրանց բնորոշմամբ՝ «շվեդ քաղաքական գործիչների կողմից հունգարական ժողովրդավարության վիճակի մասին բացահայտ ստերի պատճառով»:

Փետրվարի սկզբին «Ֆիդեսի» պատգամավորները բոյկոտել էին Շվեդիայի դիմումի հայցի վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը։ Հաջորդ քվեարկությունը տեղի կունենա գարնանային նստաշրջանում, որը բացվում է փետրվարի 26-ին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում