ԱԱրսեն Մկրտչյան

ՔՏՀԱ տեսչական մարմինն ամփոփել է 2023 թ. աշխատանքը

ՔՏՀԱ տեսչական մարմինն ամփոփել է 2023 թ. աշխատանքը

2023 թվականի ընթացքում ՔՏՀԱ տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրով տրանսպորտային անվտանգության բնագավառում նախատեսված էր կատարել 39 ստուգում կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում:

Փաստացի իրականացվել է 28 ստուգում: 11 ստուգում չի իրականացվել, քանի որ կազմակերպությունները դադարեցրել են իրենց գործունեությունը։

 Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է ոչ պլանային 1 ստուգում։

Ստուգումների արդյունքում 15 տնտեսավարող սուբյեկտներին տրվել են պարտադիր կատարման ենթակա կարգադրագրեր: Տարվա ընթացքում բացահայտվել է 66 խախտում։

Ուղևորափոխադրումների բնագավառում իրականացվել է 18 վերստուգում, դրանց արդյունքում 11 տնտեսավարող սուբյեկտների ղեկավարներին տրվել են տեղեկանքներ թերությունների բացակայության վերաբերյալ։

2023թ․ ընթացքում տրանսպորտի անվտանգության մասնագետների կողմից ՀՀ 10 մարզերում և Երևանում գործող «Հայավտոկայարան» ՓԲԸ ավտոկայարաններում, ավտոկայաններում, երթակարգավարական կետերում, ինչպես նաև այդ տարածքներից դուրս կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղիների սկզբնակետ/վերջնակետերում պարբերաբար իրականացվել են միջպետական, միջմարզային, ներմարզային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման կազմակերպման գործընթացի, բեռնափոխադրումների, թեթև մարդատար ավտոմոբիլներով իրականացվող ուղևորափոխադրումների, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների օրինականության, տրասպորտային միջոցների շահագործման և տեխնիկական զննության անցկացման կայանների, գազաբալոնների տեղադրման/վկայագրման կայանների գործունեության, օտարման շերտերի և պաշտպանական գոտիների նկատմամբ 63274 վերահսկողական միջոցառումներ։

Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների փորձարկման կայաններում իրավական ակտերի նկատմամբ իրականացվել է 199 գործառույթ, գազալցակայաններում՝ տրանսպորտի բնագավառում իրավական ակտերի նկատմամբ՝ 1310 վերահսկողական գործառույթ։ Արդյունքում կազմվել է բացահայտված խախտումների վերաբերյալ 4 արձանագրություն։

Թեթև-մարդատար ավտոմոբիլներով իրականացվող ուղևորափոխադրումների նկատմամբ իրականցվել է 285 վերահսկողական միջոցառում, կազմվել է բացահայտված խախտումների վերաբերյալ 104 արձանագրություն։

Տեխնիկական զննության կայաններում իրականցվել է 432 վերահսկողական միջոցառում, կազմվել է բացահայտված խախտումների վերաբերյալ 50 արձանագրություն։

Տեսչական մարմնի տարածքային բաժինների (բացառությամբ Երևանի) տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից իրականացվել են մարզերի տարածքով անցնող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների օրինականության նկատմամբ վերահսկոություն։ Գույքագրվել են միջպետական ավտոճանապարհներին ապօրինի տեղադրված 451 գովազդային վահանակներ, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 109 արձանագրություն։

Կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ իրականացվել է 2650 վերահսկողական միջոցառում, կազմվել է բացահայտված խախտումների վերաբերյալ 295 արձանագրություն։

Բեռնափոխադրումների նկատմամբ իրականացվել է 57871 վերահսկողական միջոցառում, կազմվել է բացահայտված խախտումների վերաբերյալ 3687 արձանագրություն։ Մասնավորապես ՝ Սիսիանի անշարժ կշռման կայանում կատարվել է 56 902, Արմավիրի անշարժ կշռման կայանում՝ 889, շարժական կշեռքներով՝ 80 կշռում, ընդամենը՝ 57 871 կշռում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում