ԻԻրինա Մկրտչյան

ՄՖԿ տարածաշրջանային տնօրենը ներկայացրել է Հայաստանի համար առաջիկա տարիների երկրի գործընկերության շրջանակը

ՄՖԿ տարածաշրջանային տնօրենը ներկայացրել է Հայաստանի համար առաջիկա տարիների երկրի գործընկերության շրջանակը

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ)՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեին: Այս մասին տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ՄՖԿ պորտֆելին, առկա ծրագրերի իրականացման ընթացքին՝ երկուստեք արձանագրելով գրանցված առաջընթացը:

 

ՄՖԿ տարածաշրջանային տնօրենը ներկայացրել է Հայաստանի համար առաջիկա տարիների երկրի գործընկերության շրջանակը՝ շեշտադրելով, մասնավորապես՝ կանաչ շենքերի, վերականգնվող էներգետիկայի հնարավոր ուղղությունները:

 

Կարևորելով նշյալ ուղղությունները՝ կողմերը քննարկել են Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով հեռանկարային ոլորտներն ու հնարավոր ծրագրերը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության՝ բնակապահովման, զբաղվածության ապահովման, կրթության, ճանապարհաշինության ուղղություններով:

 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ աշխատանքները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում