ՄՄարիա Գաբրիելյան

ՔՏՀԱ տեսչական մարմինը թույլատրել է «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի գործունեությունը

ՔՏՀԱ տեսչական մարմինը թույլատրել է «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ դիմումի հիման վրա իրականացված ուսումնասիրություններից հետո ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից ընկերության գործունեությունը թույլատրելու որոշում է կայացվել: Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի Խորենացու 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը փետրվարի 1-ից փակ է, քանի որ հայտնաբերվել են հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումներ: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնել էին՝ կասեցման որոշումը կայացվել է դեռ հունվարի 23-ին:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում