ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանը Թուրքիայից գնել է Akıncı նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր

Ադրբեջանը Թուրքիայից գնել է Akıncı նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանրապետությունը Թուրքիայից Akıncı նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր է գնել, և ռազմաօդային ուժերն արդեն ընդունել է դրանք:

Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարն էլ երկրի ղեկավարին տեղեկացրել են ԱԹՍ-ների ակադեմիայում ստեղծված պայմանների և անօդաչու թռչող սարքերի մասին։ Նշվել է, որ ստեղծվել են բոլոր պայմանները զինվորականների պատրաստման համար։ Ըստ աղբյուրների՝ ակադեմիան հագեցած է բոլոր տեսակի անհրաժեշտ տեխնոլոգիաներով և ժամանակակից չափանիշներին համապատասխանող սարքավորումներով:

Ալիևը որդու՝ Հեյդարի հետ այցելել է Ադրբեջանի նոր ռազմական օբյեկտի անօդաչու թռչող սարքերի թռիչքուղի: Akıncı հարվածող անօդաչու թռչող սարքի թռիչքը դիտելուց հետո  Ալիևը գնացել է կառավարման կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում