ՎՎարդուհի Հարությունյան

Վաշինգտոնը կշարունակի պատասխանել ամերիկյան բազայի վրա հարձակմանը երբ և որտեղ ցանկանա. Բայդեն

Վաշինգտոնը կշարունակի պատասխանել ամերիկյան բազայի վրա հարձակմանը երբ և որտեղ ցանկանա. Բայդեն

Իրաքում և Սիրիայում Իրանի հետ կապ ունեցող օբյեկտներին ԱՄՆ-ը ավիահարվածների հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ՝ հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի պատասխանել ամերիկյան բազայի վրա հարձակմանն այն պահին և այն վայրում, որը ճիշտ կհամարի:

«Միացյալ Նահանգները հակամարտություն չի փնտրում Մերձավոր Արևելքում կամ աշխարհի որևէ այլ կետում: Բայց կարձագանքենք, եթե մեզ վտանգ սպառնա»,- շեշտել է Բայդենը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում