ԿԿարմեն Ղուկասյան

Քննարկվել է Վրաստանից սառեցված հավի մսի և եվրոպական երկրներից կենդանական ծագման մթերքի ներմուծման հարցը

Քննարկվել է Վրաստանից սառեցված հավի մսի և եվրոպական երկրներից կենդանական ծագման մթերքի ներմուծման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Վահան Քերոբյանը։

 

 

Նիստին ՍԱՏՄ ղեկավար Արմեն Հայրապետյանը ներկայացրել է տեսչական մարմնի 2023 թ. տարեկան հաշվետվությունը։

 

Զեկուցվել է 2022 և 2023 թթ․ ընթացքում արձանագրված սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և թունավորումների դեպքերի, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների, արդյունքների և եզրահանգումների վերաբերյալ։

 

«Օրակարգային թեմաների թվում էին սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացը, առկա խնդիրներն ու հետագա անելիքները։
 

 

Քննարկվել են սննդամթերքի արտադրության/պատրաստման գործընթացների իրականացման ժամանակ արտադրողի/պատրաստողի կողմից վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի մշակման և իրականացմանը վերաբերող հարցեր։
 

Օրակարգում ընդգրկված էր նաև Վրաստանից սառեցված հավի մսի և եվրոպական երկրներից կենդանական ծագման մթերքի ներմուծման հարցը»,- տեղեկացվում է հաղորդագրությամբ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում