ՎՎարդուհի Հարությունյան

ԵՄ ռազմական արդյունաբերությունն ավելացրել է արտադրանքի թողարկումը 40 տոկոսով. Ֆոն դեր Լայեն

ԵՄ ռազմական արդյունաբերությունն ավելացրել է արտադրանքի թողարկումը 40 տոկոսով. Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովը խոստանում է Ուկրաինային մատակարարել նոր տանկեր, ուղղաթիռներ, ՀՕՊ միջոցներ և մեկ միլիոն արկ, սակայն ոչ թե մինչև 2024 թվականի մարտը, այլ մինչև 2024 թվականի վերջը։

Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ գագաթնաժողովի ավարտին տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

«Մեր ռազմական աջակցությունն Ուկրաինային արդեն հասել է աննախադեպ մակարդակի՝ 28 մլրդ եվրոյի։ ԵՄ ռազմական արդյունաբերությունն արդեն ավելացրել է արտադրանքի թողարկումը 40 տոկոսով, և մենք առաջիկա շաբաթներին կստորագրենք պայմանագրեր»,- նշել է Ֆոն դեր Լայենը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում