ՄՄարո Թարվերդյան

Քննարկվել են կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտին վերաբերող մի շարք հարցեր․ հանդիպում ՏԿԵ նախարարությունում

Քննարկվել են կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտին վերաբերող մի շարք հարցեր․ հանդիպում ՏԿԵ նախարարությունում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին:

 

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության և ՀԲ-ի միջև համագործակցության կարևորությունը։ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

 

Վաչե Տերտերյանը նշել է, որ ոլորտում ուսումնասիրություններից հետո հանգել են այն եզրակացության, որ աղբահանության կազմակերպումն առավել արդյունավետ կլինի, եթե այն իրականացվի ռեգիոնալ կառավարման սկզբունքով, ինչը ենթադրում է մի քանի տարածաշրջանի թափոնների հավաքում, տեսակավորում և վերամշակում:
 

Ներկայացնելով ընդհանուր իրավիճակը՝ Տերտերյանը խոսել է նաև «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» մասին, ներկայացրել կատարված աշխատանքները, առկա հնարավորությունները, և առաջարկել ՀԲ-ի ներկայացուցիչներին ավելի մանրամասն ուսումնասիրել տվյալ ծրագիրը և ներկայացնել առաջարկներ:

 

Համաշխարհային բանկի քաղաքաշինության ավագ տնտեսագետ Մարկուս Լիին հետաքրքրվել է Երևան և Գյումրի քաղաքներում աղբահանության կազմակերպման մանրամասներից՝ ցանկանալով համապարփակ պատկերացում կազմել այդ քաղաքներում ոլորտի վերաբերյալ:
 

Նախարարի տեղակալը խոսել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում Երևանի ունեցած առանձնահատկություններից, միջազգային հաջող փորձերից և մի շարք այլ հարցերից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում