ԳԳոհար Սարգսյան

Էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները 2023-ին պետբյուջե են վճարել 2 մլրդ 670 մլն դրամ ԱԱՀ

Էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները 2023-ին պետբյուջե են վճարել 2 մլրդ 670 մլն դրամ ԱԱՀ

Պետեկամուտների կոմիտեից հայտնում են՝ 2023 թվականի ընթացքում ՀՀ-ում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայտարարագրվել է ավելի քան 2 մլրդ 673 մլն դրամ և պետական բյուջե վճարվել է ավելի քան 2 մլրդ 670 մլն դրամ ԱԱՀ։ Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին հայտարարագրվել է ավելի քան 1 մլրդ 608 մլն դրամ և վճարվել՝ ավելի քան 1 մլրդ 623 մլն դրամ ԱԱՀ։

 

2023 թվականին «e-VAT» համակարգից օգտվել է 50 խոշոր միջազգային կազմակերպություն։ Google, Facebook, TikTok, Spotify, Amazon, Netflix, Ebay և այլ խոշոր կազմակերպություններ արդեն հաշվառվել և կատարում են իրենց հարկային պարտավորությունները։

 

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունները հարկվում են ավելացված արժեքի հարկով։
 
«e-VAT» համակարգի միջոցով ՀՀ-ում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները հնարավորություն ունեն րոպեների ընթացքում գրանցվել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները, բանկային փոխանցման համար անհրաժեշտ ռեկվիզիտների միջոցով վճարել հարկերը։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում