ԿԿարմեն Ղուկասյան

Վարդենյաց լեռնանցքը և Սյունիք գյուղից Ջերմուկի խաչմերուկ տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար

Վարդենյաց լեռնանցքը և Սյունիք գյուղից Ջերմուկի խաչմերուկ տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող, Վարդաղբյուր-Հարթագյուղ և Վարդաղբյուր-Ձորաշեն ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը և Սյունիք գյուղից Ջերմուկ քաղաքի խաչմերուկ տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Լոռու և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, Նոյեմբերյանի, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից Ծիլքար գյուղ ու դեպի Սպիտակ տանող ավտոճանապարհները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը, Արթիկ-Ալագյազ, Ամասիա-Բերդաշեն ավտոճապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում