ԱԱսպրամ Սարատիկյան

Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովում քննարկվել է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքականության ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա

Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովում քննարկվել է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքականության ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա

Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 24-ին մասնակցել է Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Համաժողովի նպատակն էր համախմբել գաղափարական առաջնորդներին, ոլորտի փորձագետներին և նորարարներին՝ ուսումնասիրելու ու քննարկելու ժամանակի մարտահրավերները, միտումներն ու տնտեսական միջավայր ձևավորող կարևորագույն թեմաները։

 

Միջոցառման ընթացքում քննարկվել են Ամունդիի ներդրումային տեսլականը 2024 թվականի համար, մակրոտնտեական քաղաքականության զարգացումները Հայաստանում, արհեստական բանականության դերը կայուն ֆինանսների համար, աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

 

Համաժողովի շրջանակում Վահան Քերոբյանը պատասխանել է լրագրողների հարցերին, տվել պարզաբանումներ ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում