ԿԿարմեն Ղուկասյան

Վթար Երասխ-Երևան ճանապարհին. մեքենաներից մեկը հայտնվել է գազատար խողովակի վրա, կան հոսպիտալացվածներ

Վթար Երասխ-Երևան ճանապարհին. մեքենաներից մեկը հայտնվել է գազատար խողովակի վրա, կան հոսպիտալացվածներ

Հունվարի 21-ին՝ ժամը 18։38-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

 
Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են Mitsubishi (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1980 թ.) և Opel (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, իսկ Opel մակնիշի ավտոմեքենան գլխիվայր հայտնվել է գազատար խողովակի վրա:
 
 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևոր հոսպիտալացվել են, իսկ Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ռ. Ս.-ն (ծնված 1988 թ․), Ա. Հ.-ն (ծնված 2010 թ․), Ի. Հ.-ն (ծնված 2012 թ․) և Հ. Հ.-ն (ծնված 2016 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում