ԼԼիլիթ Ասատրյան

Երազում եմ, որ հզոր բանակ ունենանք ու ամուր պետության մեջ ապրենք. առաջին ժամկետային կին զինծառայող

Երազում եմ, որ հզոր բանակ ունենանք ու ամուր պետության մեջ ապրենք. առաջին ժամկետային կին զինծառայող

Առաջին անգամ տարածքային զինկոմիսարիատն իր պատասխանատվության տակ գտնվող բնակավայրերից իգական սեռի ներկայացուցիչ զորակոչիկ է ճանապարհում պարտադիր ժամկետային ծառայության։

Միլենան մեկն է այն աղջիկներից, որ շուտով կհամալրի բանակի զինծառայող կանանց շարքերը իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական վեցամսյա ծառայության ծրագրի շրջանակում։

«Ես երազում եմ, որ հզոր բանակ ունենանք ու ամուր պետության մեջ ապրենք։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրիս պարտքն է մեր դերն ունենալ այս գործում»,- ասում է Միլենան։

Իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական վեցամսյա ծառայության մասին պաշտպանության նախարարության առաջարկը Միլենային շատ է գրավել։

Մինչև զորակոչվելը քաղաքացիական ծառայությունների շրջանակում բազմիցս մասնակցել է զինվորական պատրաստության դասընթացների, հաճախել է հրաձգարաններ, մեծ պատրաստակամությամբ ու անհամբեր սպասել համազգեստ կրելու իր հերթին։

«Կարծում եմ՝ շատ պրոֆեսիոնալ բանակ կունենանք, երբ որ աղջիկները և տղաները ծառայեն միասին արդեն մեծ առաջընթաց կլինի մեր բանակի համար»,- նշում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում