ԼԼուսինե Մուրադյան

Քերոբյանը Գերմանիայի գյուղատնտեսության հարցերով եվրակոմիսարին է ներկայացրել «խելացի» անասնաշենքեր կառուցելու մասին ծրագրերը

Քերոբյանը Գերմանիայի գյուղատնտեսության հարցերով եվրակոմիսարին է ներկայացրել «խելացի» անասնաշենքեր կառուցելու մասին ծրագրերը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է գյուղատնտեսության հարցերով եվրակոմիսար Յանուշ Վոյցեխովսկու հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները։

 

Վահան Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը, ոլորտում իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ ինտենսիվ այգեգործության զարգացման և «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրերը։

 

Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել համագործակցությունը ԵՄ գյուղատնտեսական կառույցների հետ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում