ԿԳՄՍ նախարարությունը ամեն ամիս որոշելու է լավագույն տնօրենին, փոխտնօրենին, ուսուցչին. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նոր որոշման մասին, որի համաձայն` այսուհետ ամեն ամիս որոշելու են լավագույն տնօրենին, փոխտնօրենին, ուսուցչին:
«Սիրելի տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ,
ամեն ամիս որոշելու ենք տվյալ ամսվա լավագույն տնօրենին, փոխտնօրենին, խմբակավարին, ուսումնական տվյալ բնագավառի լավագույն ուսուցչին՝ նոր չափորոշչի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքի ու այդ մասին պատմող ձեր ուղարկած հայտերի հիման վրա։







