ՄՄարիա Գաբրիելյան

Հաղարծինում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Հաղարծինում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Հայրապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, գ․ Հաղարծին)։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

 

Մասնավորապես՝

  • սննդի կառույցի հատակը և պատերը չեն եղել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, առաստաղները չեն կանխարգելել կամ նվազեցրել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսի աճը.
  • աշխատանքային մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, չեն եղել հեշտությամբ մաքրվող ու ախտահանվող.
  • չի պահպանվել արտադրական գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը.
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից.
  • խոհանոցում ձեռքերի և հումքի լվացման լվացարանները տեղակայված չեն եղել առանձին.
  • աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր բժշկական զննության։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում