ԱԱսպրամ Սարատիկյան

Կստեղծվի բազմամոդել չոր նավահանգիստ՝ ազատ տնտեսական գոտի հանդիսացող արդյունաբերական պարկերի միջոցով

Կստեղծվի բազմամոդել չոր նավահանգիստ՝ ազատ տնտեսական գոտի հանդիսացող արդյունաբերական պարկերի միջոցով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստի օրակարգում ներառված հարցերի քննարկումները:

Նախ ներկայացվել է 3-րդ նիստում հաստատված «Շիրակի մարզում չոր նավահանգստի ստեղծում» նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը: Նախագիծը կնպաստի բեռների տեղաշարժի արագացմանը, բեռնափոխադրումների իրականացման որակի բարձրացմանն ու ծավալի ավելացմանը: Արդյունքում՝ կստեղծվի բազմամոդել չոր նավահանգիստ՝ ազատ տնտեսական գոտի հանդիսացող արդյունաբերական պարկերի միջոցով, Հայաստանը կդառնա տարանցիկ տրանսպորտային և արտահանման կենտրոնացված արտադրական հանգույց:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, մանրամասնելով, նշել է, որ նախագծի իրագործման արդյունքում Գյումրիում կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր, տրասնպորտային հանգույց, որն օդային, ցամաքային և երկաթուղային կապով կապված կլինի մոտակա նավահանգիստների և խոշոր տրանսպորտային երակների հետ: Վահան Քերոբյանի խոսքով, ծրագիրը տնտեսական մեծ արդյունք կլինի ոչ միայն Շիրակի մարզի, այլև ամբողջ Հայաստանի համար: Էկոնոմիկայի նախարարը նաև հավելել է, որ ծրագիրն ինտեգրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկ»-ի հյուսիս-արևմտյան հանգույցը, որն իրագործման պարագայում արդեն կապահովի Հայաստանի կապվածությունը նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ:

Վահան Քերոբյանի ներկայացմամբ, Կառավարությունն ունի ներդրման իր հատվածը, որը կազմում է 37 մլն դոլար, բայց նաև ներգրավվելու են խոշոր օտարերկրյա ներդրողներ, ովքեր պետք է լինեն չոր նավահանգստի օպերատորները և որոնց ներդրումների ծավալներն էապես ավելի մեծ կլինեն: «Նաև պետք է ներգրավենք արդյունաբերական ընկերությունների, որոնք արդեն արդյունաբերական պարկում կստեղծեն իրենց հզորությունները: Ծրագրի իրականացումը նախատեսվում է 5-7 տարվա ընթացքում»,- հավելել է էկոնոմիկայի նախարարը:

Քննարկման արդյունքում որոշում է կայացվել նախնական հավանություն տալ նախագծին: Վարչապետը հանձնարարել է էկոնոմիկայի նախարարությանը նախագծի իրականացման «ճանապարհային քարտեզ» ձևավորել՝ հետագա անելիքները հստակեցնելու նպատակով:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում