ԿԿարմեն Ղուկասյան

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բեռնատարներ են կողաշրջվել

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բեռնատարներ են կողաշրջվել

Հունվարի 6-ին՝ ժամը 00։48-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ երեք բեռնատար ավտոմեքենա կողաշրջվել են. տուժածներ չկան:

 
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին ZIL (վարորդ՝ Ս. Պ.) և JAC (վարորդ՝ Կ. Ֆ.) մակնիշների բեռնատարները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. JAC մակնիշի բեռնատարից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

 

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատար ավտոմեքենաները և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ ավտոկռունկի օգնությամբ ուղղել ZIL մակնիշի բեռնատարը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում