ԿԿարմեն Ղուկասյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 70 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 70 տրանսպորտային միջոց

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12:43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ձնաբքի պատճառով Հնաբերդ-Գեղադիր-Նորաշեն ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 70 տրանսպորտային միջոց (որից 7-ը՝ բեռնատար), 123 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն և 30 քաղաքացու տեղափոխել անվտանգ տարածք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում