ԱԱրսեն Մկրտչյան

Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի ընդլայնված նիստին

Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի ընդլայնված նիստին

Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի ընդլայնված նիստին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Նարեկ Տերյանը և Աշխեն Շիրվանյանը։

 

Նախարարը համառոտ ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2023 թ. գործունեության հաշվետվությունը, Հայաստանի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները, ոլորտում իրականացված ու նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև կիրառվող պետական օժանդակության գործիքակազմը:

 

Վահան Քերոբյանն անդրադարձել է նաև տնտեսության զարգացման հիմնական միտումներին ու առկա մարտահրավերներին, ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներդրումային և արտահանման քաղաքականությանը, գյուղատնտեսության և ՓՄՁ ոլորտների զարգացման, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին։
 
Հանդիպման ընթացքում նախարարության պատասխանատուները պատասխանել են միության անդամների հարցերին ու լսել նրանց առաջարկները։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում