ԱԱնի Օհանյան

ՄԻՊ-ն անդրադարձել է Սևանում տեղի ունեցած միջադեպին

ՄԻՊ-ն անդրադարձել է Սևանում տեղի ունեցած միջադեպին

Այս հարցի հետ կապված ուսումնասիրություն ենք սկսել՝ անդրադառնալով Սևանում տեղի ունեցածին՝ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

«Մենք լսել ենք նաև ձերբակալվածների մտահոգությունները: Ուսումնասիրում ենք նաև տարբեր իրավապահ մարմինների հետ կապված գործողություններին վերաբերելի հարցերը: Ամբողջական ուսումնասիրությունից հետո հանդես ենք գալու հստակ առաջարկներով և եթե կարիք լինի՝ նաև տարբեր պետական մարմինների գործողությունների հետ կապված հստակ գնահատականներով»,- ասել է Մանասյանը:

Հիշեցնենք, որ Սևանում միջադեպ է տեղի ունեցել ձկնորսների, Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցների ու «Սևան ազգային պարկի» ծառայողների մասնակցությամբ: Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ  տասնյակ ձկնորսների կողմից առերևույթ կատարված զանգվածային խուլիգանության համար ձերբակալվել է 26 անձ:

Իրավապահ կառույցը մանրամասնում է. ոստիկաններից ու ազգային պարկի աշխատակիցներից ստացված հաղորդման համաձայն՝ ջրային պարեկները «Սևան ազգային պարկի» ծառայողների հետ 2 նավակով ծառայություն իրականացնելիս են եղել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում, որտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ:

Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված անձինք հայհոյել են պարեկներին և ազգային պարկի անձնակազմին, սպառնացել հրկիզել նրանց, նավերի ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան» ազգային պարկի նավի վրա, վիճաբանել, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին: Ձկնորսներից մեկը կտրել է «Սևան» ազգային պարկի նավի պարանը և այն տարել: Պարեկների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:

Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևավորվել է քննչական խումբ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում