ՎՎարդուհի Հարությունյան

Բայդենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն Ուկրաինայում հնարավոր հաղթանակից հետո կարող է ներխուժել ՆԱՏՕ-ի որևէ երկիր

Բայդենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն Ուկրաինայում հնարավոր հաղթանակից հետո կարող է ներխուժել ՆԱՏՕ-ի որևէ երկիր

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն Ուկրաինայում հնարավոր հաղթանակից հետո կարող է ներխուժել ՆԱՏՕ-ի որևէ երկիր, իսկ դա ԱՄՆ-ին կներգրավի հակամարտության մեջ, և «ամերիկյան զորքերը ստիպված կլինեն պայքարել ռուսական զորքերի դեմ»: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Բայդենի կարծիքով՝ Ուկրաինային օգնությունից ԱՄՆ-ի հրաժարվելը կվտանգի նաև Եվրոպայի կողմից Կիևին ցուցաբերվող աջակցությունը:

«Եթե մենք հրաժարվենք Կիևին օգնելուց, մեր եվրոպացի ընկերներից քանի՞սն են շարունակելու միջոցներ հատկացնել և ի՞նչ ծավալներով։ Դա չափազանց լուրջ է»,- նշել է ԱՄՆ ղեկավարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում