ՄՄանե Գևորգյան

«ԷԴԵՔՍ-2023» ցուցահանդեսում «Հայաստան» միասնական տաղավարում ընդգրկված է 12 ընկերություն

«ԷԴԵՔՍ-2023» ցուցահանդեսում «Հայաստան» միասնական տաղավարում ընդգրկված է 12 ընկերություն

ԲՏԱ նախարարությունից հայտնում են՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում դեկտեմբերի 4-ին մեկնարկել է «ԷԴԵՔՍ-2023» (EDEX-2023) պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը, որի պաշտոնական բացմանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ:

 

Ցուցահանդեսում 12 ընկերություն նախարարության աջակցությամբ հայկական «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են պաշտպանական և անվտանգային ոլորտներում ընկերությունների առաջարկած լուծումներն ու արտադրանքը:

 

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը այցելել է հայկական տաղավար, խոսել ընկերությունների հետ, ծանոթացել ներկայացված արտադրանքին և լուծումներին, ինչպես նաև շրջել թեմատիկ ցուցասրահներով, ծանոթացել ցամաքում, ծովում և օդում կիրառվող պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիական վերջին լուծումներին, սարքավորումներին և համակարգերին:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում