ԱԱնժելիկա Ժամհարյան

Հստակեցվում է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և եզրակացությունների վարման կարգը

Հստակեցվում է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և եզրակացությունների վարման կարգը

Կառավարության նոյեմբերի 23-ի նիստում հաստատվել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած նախագիծը, որով սահմանվել է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և արդյունքում տրված եզրակացությունների վարման կարգը:

Քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, որ կարգով ամրագրվել են բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննության պատվիրման սուբյեկտները, հետազննությունների անցկացման նվազագույն պարբերականությունը, առավել վաղ անցկացման դեպքերը:

«Սահմանվել է, որ տեխնիկական վիճակի գնահատումն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունները հետազննության արդյունքում տրված եզրակացությունները եռամսյա պարբերականությամբ ներկայացնելու են Քաղաքաշինության կոմիտե: Եզրակացությունների ամփոփմամբ կոմիտեն վարելու է էլեկտրոնային մատյան և տվյալները հրապարակելու է նաև պաշտոնական կայքում։

Բացի այդ, տվյալները տրամադրվելու են Կադաստրի կոմիտեին՝ պետական գրանցման էլեկտրոնային մատյանում ներառելու նպատակով։

Կարգում հստակեցված է, որ բազմաբնակարան շենքերի համար տեխնիկական վիճակի հետազննությունը լիցենզավորված կազմակերպություններին պատվիրում է շենքի կառավարման մարմինը, իսկ դրա բացակայության դեպքում՝ համայնքը` սեփականատերերի կողմից պարտադիր նորմերի շրջանակներում կատարված վճարումների հաշվին: Անհատական բնակելի տների համար պատվիրում են սեփականատերերը։

Տեխնիկական վիճակի գնահատումը ցուցվում է իրականացնել ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ: Սակայն որոշմամբ թվարկված են նաև այն դեպքերը, երբ պետք է իրականացնել ավելի վաղ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում