ԱԱնժելիկա Ժամհարյան

ՏԿԵ նախարարը դիտարկել է Ագարակի հնագիտական վայրը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

ՏԿԵ նախարարը դիտարկել է  Ագարակի հնագիտական վայրը շրջանցող  ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ դիտարկել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից:

 

Այս պահին այդ տարածքում կապալառու ընկերությունը իրականացնում է պայթեցումներ, որից հետո ժայռային հանույթը փխրեցնում է՝ հետագայում լիցք անելու և պատվածքի շերտերում օգտագործելու համար։ Ճանապարհի ամբողջ երկայնքով շարունակվում են հողային աշխատանքները։ Շինարարը նախարարին մանրամասն ներկայացրել է աշխատանքների ընթացքը, խնդիրները։

 

Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ ճանապարհահատվածի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից։

 

Նախարարի հաջորդ կանգառը Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34 կմ հատվածն էր (Աշտարակ-Թալին), որտեղ ևս մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքների ընթացքին։

 

Շինարարը տեղեկացրել է‚ որ մեծ թվով շինտեխնիկա է աշխատում շինհրապարակում‚ և առաջիկայում նախատեսվում է ավելացնել մեքենասարքավորումների ու աշխատողների թվաքանակը։

 

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի կառուցումն իրականացվում է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։

 

Նախարար Սանոսյանը մի քանի այլ կանգառներ է կատարել նշված ճանապարհահատվածների տարբեր շինհրապարակներում և հանձնարարել է աշխատանքները կատարել բարձր որակով և սահմանված ժամկետներում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում