ԱԱնժելիկա Ժամհարյան

Լոռու մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

Լոռու մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Հարոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գյուղ Բլագոդարնոյե):

 

Մասնավորապես՝
 
- արտադրամասի պատերը, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել.
 
- առաստաղը չի ունեցել հարթ մակերես, առկա են եղել կեղտի կուտակումներ.
 
- սարքավորումները գտնվել են ոչ նորոգ վիճակում` եղել են ժանգոտված, պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել:

 

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում