ԿԿարմեն Ղուկասյան

Մահվան ելքով ավտովթար Կոմիտասի պողոտայում

Մահվան ելքով ավտովթար Կոմիտասի պողոտայում

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Րաֆֆու անվան դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Audi (վարորդ՝ Վ. Ա.) և VAZ (վարորդ՝ Լ. Խ.) մակնիշների ավտոմեքենաները։
 
 

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, VAZ մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել մյուս ուղևորին (Կ. .Խ, ծնված 1957 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
 

Վարորդ Լ. Խ.-ն (ծնված 2001 թ․) և ուղևոր Կ. Խ.-ն (ծնված 1957 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ Կ․ Խ.-ն մահացել է, իսկ Լ․ Խ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում