Մեծ հաշվով կա մի շատ կարևոր ցուցանիշ, որը բյուջեով մեր նախանշած տնտեսական աճի ցուցանիշն է: Ես ԱԺ-ում իմ վերջին ելույթում ասել եմ, որ ՀՀ պետական շահը համարում եմ տնտեսական զարգացումը և ընդհանրապես զարգացումը: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Կառավարության ընդհանուր աշխատանքը ինչ չափանիշով է գնահատում:
«Ինձ համար ամենակարևոր մակրոգնահատականը դա է՝ մենք նախանշված 7 տոկոս տնտեսական աճ ապահովո՞ւմ ենք, թե՞ ոչ: Եթե ապահովում ենք՝ կարող ենք ընդհանուր առմամբ լավ գնահատել աշխատանքը: Սակայն կարևոր է ոչ միայն ընթացիկ տարվա տնտեսական դինամիկան, հաջորդ տարի էլ ենք այդ խնդիրը դնելու և ինչպես ենք մենք ստեղծում հնարավորություններ հաջորդ տարում նույնպես առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ունենալու: Այստեղ կարևոր է ոչ միայն կառավարության գործունեության ծրագիրը, այլ այն բարեփոխումները, որոնք արձանագրվում են:
Ես պետք է կարևոր արձանագրում անեմ. 2020-2021 թվականների ցնցումային իրավիճակներից հետո, երբ որ ես գույքագրում էի այդ թվում Կառավարության գործունեության ծրագիրը, այդ թվում՝ իրականացված բարեփոխումները, ես հաճույքով արձանագրեցի, որ մի շարք սկզբունքային բարեփոխումներ իրականացվել են հենց այդ խառը ժամանակներում»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









