ԼԼիլիթ Ասատրյան

Պետք է երաշխիքներ ստեղծվեն, որ վճարվում է միայն որակյալ աշխատանքի համար. Փաշինյան

Պետք է երաշխիքներ ստեղծվեն, որ վճարվում է միայն որակյալ աշխատանքի համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղած քաղաքացիներից մեկը խնդրեց անդրադառնալ ասֆալտի որակին, ասֆալտի քանդման պատճառով վարորդի համար ստեղծվող խնդիրներին: ՀՀ վարչապետը պատասխանեց, որ վերջին շրջանում մի քանի բողոքներ է տեսել այս թեմայով, նաև քաղաքապետարանի գործընկերների հետ զրույց է ունեցել:

«Նրանց պարզաբանմամբ` խնդիրները կարող են լինել այն պարագայում, երբ իրականացվում է հրատապ գործողություն. օրինակ` ջրագծեր, էլեկտրագծեր, կոյուղագծեր, վթարներ վերացնելու համար քանդվում է ասֆալտը, որ իրականացնում է ոչ թե Երևանի քաղաքապետարանը, այլ տարբեր ընկերություններ: Հիմնական խնդիրները որակի հետ կապված այս հատվածում են տեղի ունենում, բայց եթե անգամ Կառավարության ծրագրերում են անորակ աշխատանքներ լինում, չպետք է վճարվեն: Պետք է երաշխիքներ ստեղծվեն, որ վճարվում է միայն որակյալ աշխատանքի համար, պետք է որակը ստուգելու չափանիշներ լինեն: Լաբորատորիաներ են տանում, կտրում են ասֆալտը, տանում լաբորատորիա, վիզուալ որակը նույնպես կարևոր է: Ես խնդիր եմ առաջադրել քաղաքապետարանին և քաղաքապետին, որ պետք է սկզբունքային լինել այս հարցում, որ դիսկոմֆորտներ չլինեն»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում