ԱԱնժելիկա Ժամհարյան

ՇՄ նախարարը ՄԹ դեսպանի հետ քննարկել է Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման խթանման հնարավորությունները

ՇՄ նախարարը ՄԹ դեսպանի հետ քննարկել է Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման խթանման հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Այս մասին տեղեկացրին Շրջակա միջավայրի նախարարությունից:

 

Ողջունելով դեսպանին, նախարարը փաստել է, որ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են և հույս հայտնել, որ այդ դրական զարգացումը կանդրադառնա նաև շրջակա միջավայրի ոլորտում համագործակցության վրա։

 

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 28-րդ համաժողովին (COP28), որը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը կանցկացվի ԱՄԷ-ում։ Հայաստանը համաժողովին մասնակցելու է հանրապետության նախագահի գլխավորույամբ և ընդգրկուն պատվիրակությամբ։
 

COP28-ին ընդառաջ կազմակերպվել և իարականցվել է Ազգային մակարդակով սահմանված գործողուٳթյٳնների իրականացման առաջընթացի տարեկան ամփոփٳմ, որտեղ ներգրավված էին ինչպես պետական շահագրգիռ մարմինները, այնպես էլ մասնավոր, դոնոր և աջակցող գործընկերները։

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է նաև Աբու Դաբիում, հոկտեմբերի 30-31-ը կայացած Pre-COP28-ին։
 
Այս համատեքստում նախարարը դեսպանին է ներկայացել Հայաստանի կլիմայական օրակարգը և առաջնահերթությունները։

 

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև «Կլիմայի մասին օրենքին»։ Օրենքը նախատեսում է իրավական հիմք ապահովել երկրում արդյունավետ կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման, կլիմայական նկատառումները ոլորտային քաղաքականության մեջ ներառելու, կլիմայական ֆինանսական ռեսուրսների հավաքագրման և դրանք պետական ֆինանսների կառավարման համակարգի մեջ ինտեգրելու, ինչպես նաև այդ գործընթացների համակարգման, վերահսկողության և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման, ինչպես նաև ոլորտում անհրաժեշտ իրավական զարգացումները ուղղորդելու համար։ Օրենքի ուժի մեջ մտնելը նախատեսվում է 2025 թվականին։
 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենքի մշակման գործընթացքում խորհրդատվական համագործակցության։

 

Նախարարը դեսպանի հետ քննարկել է Էլեկտրական տրանսպորտային միջոցների շահագործման խթանման հնարավորությունները։

 

Հիշեցնենք, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից 2021 թվականից իրականացվում է «Անցում դեպի էլեկտրական մեքենաների Հայաստանում. Էլեկտրական տրանսպորտային միջոցների ցուցադրման և խթանման ուժեղացում» ծրագիրը։

Հանդիպման ընթացքում նախարարը դեսպանի հետ քննարկել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Նախարար Սիմիդյանը հույս է հայտնել, որ երկրները կհամագործակցեն ոչ միայն բնապահպանական, այլև՝ տարածաշրջանում հաստատուն խաղաղության հաստատման օրակարգի շուրջ։

 

 

 

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում