ՄՄանե Գևորգյան

Քննարկվել են չմշակված ալմաստների ՀՀ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման հարցեր. հանդիպում էկոնոմիկայի նախարարությունում

Քննարկվել են  չմշակված ալմաստների ՀՀ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման հարցեր. հանդիպում էկոնոմիկայի նախարարությունում

Հայաստանի Հանրապետությունը 2002 թվականին միացել է կոնֆլիկտային ադամանդների ապօրինի շրջանառության կանխման նպատակով գործող Քիմբերլի գործընթացին։ 

 
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Քիմբերլի գործընթացի մասնակից պետությունների անդամների պատվիրակությանը, որի կազմում էին Ռուսաստանի Դաշնության, Գանայի և Բելառուսի Հանրապետությունների ներկայացուցիչները։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում Քիմբերլի պրոցեսին առնչվող իրավական ակտերի, լիցենզավորման գործընթացի, չմշակված ալմաստների ՀՀ մաքսային տարածքով ներմուծման և արտահանման՝ մաքսային ձևակերպման և ձեռնարկությունների աշխատանքների հետ կապված հարցերը:

 

Պատվիրակության անդամները կայցելեն նաև Արևմտյան մաքսատուն-վարչության «Կարգո» բեռնային համալիր և Նոր Հաճնի ոլորտային մի շարք ընկերություններ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում