ԼԼիլիթ Ասատրյան

Դիլիջան համայնքում կանգառները ստանում են անվտանգ և ժամանակակից տեսք

Դիլիջան համայնքում կանգառները ստանում են անվտանգ և ժամանակակից տեսք

ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ակտիվ ընթանում են ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները։ Այդ մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

 

«2023 թվականին համայնքի սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված՝ ՀՀ կառավարության կողմից 6 ծրագիր է հաստատվել։

 

Սուբվենցիոն ծրագրերից կարելի է առանձնացնել «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքում և բնակավայրերում 24 կանգառների կառուցում» ծրագիրը։ Ավելի քան 49 մլն դրամ է ներդրվել կանգառների կառուցման համար։ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքում և բնակավայրերում կանգառները գտնվում էին անմխիթար վիճակում և անվտանգության տեսանկյունից՝ թերի։ Ներկա պահին կանգառները ստանում են նոր, անվտանգ և ժամանակակից տեսք։ Կանգառները կառուցվում են նորմերին և չափորոշիչներին համապատասխան` ՀՀ կառավարության 45 % և համայնքային 55 % ֆինանսավորմամբ։

 

Կառուցման աշխատանքները ավարտական փուլում են։

 

ՀՀ կառավարության և համայնքի մեկ այլ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Դիլիջան համայնքում հիմնանորոգվում են թվով 6 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ, մասնավորապես՝ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 76, 78, Շահումյան 12, Շամախյան 1Ա, 1Բ և Գետափնյա 76 հասցեներում։ Ավելի քան 75 մլն դրամ է ներդրվել վերոնշյալ շենքերի տանիքները հիմնանորոգելու համար։
 

Շենքերի տանիքները գտնվում էին անմխիթար վիճակում, հիմնանորոգումը նպաստեց շենքերի ամրությանը և մանավանդ վերին հարկերի պաշտպանվածությանը։ Տանիքները հիմնանորոգվել են ՀՀ կառավարության 40 % և համայնքային 60 % համայնքի կողմից համաֆինանսավորմամբ»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում