ԿԿարմեն Ղուկասյան

Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ Տավուշի մարզում

Քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներ Տավուշի մարզում

Նոյեմբերի 16-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի կողմից անց է կացվել ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով ուսումնավարժանք։

 

Վարժանքի ընթացքում Բագրատաշեն բնակավայրում տեղադրված էլեկտրական շչակի միջոցով իրականացվել է բնակչության ազդարարում։
 
 

Միևնույն ժամանակ Բագրատաշեն բնակավայրի, միջնակարգ և հիմնական դպրոցների, ինչպես նաև բժշկական ամբուլատորիայի աշխատակիցների հետ անց են կացվել «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով դասընթացներ:

 
Կազմակերպվել է մասնակիցների տարհանում և պատսպարում:
 

Փրկարար ծառայության աշխատակիցների կողմից անցկացվող տեսական և գործնական միջոցառումների նպատակն է մասնակիցներին փոխանցել աղետների դեպքում ճիշտ և արագ կողմնորոշվելու գիտելիքներ:

 

Կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը` դրանք կրելու են շարունակական բնույթ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում