Համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Հոկտեմբերի 12-ին Ժնևի հեղինակավոր «Վիկտորիա» համերգասրահում տեղի ունեցավ միջազգային լայն ճանաչում ունեցող երաժիշտներ Նարեկ Հախնազարյանի, Հայկ Մելիքյանի և Էդգար Մորոյի  համերգը՝ նվիրված հայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին և Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:

Համերգը կազմակերպվել էր «ԱՎԵՏԻՍ» հայ-շվեյցարական ասոցիացիայի կողմից՝ աշխարհահռչակ մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանի գլխավորությամբ: Այն եվրոպական ամենամեծ միջոցառումն էր՝ նվիրված Շանսոնյեին:

Համերգը բացառիկ էր իր ծրագրով. հնչեցին Ֆրանկի, Շոստակովիչի, Չայկովսկու, Շոպենի, Հարությունյանի, Բաղդասարյանի և այլոց հանրաճանաչ ստեղծագործություններ:

Համերգն անցկացվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանության և ՀՀ մշտական ներկայացուցչության բարձր հովանու ներքո:​

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում